Էնդրյու Սթիվեն Գրոուվ
Էնդրյու Սթիվեն Գրոուվ անգլ.՝ Andrew Grove | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1936[1][2] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[3] կամ ԱՄՆ[4] |
Մահացել է | մարտի 21, 2016[5][6][7][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Ալտոս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հունգարիա |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1963) և Նյու Յորքի քաղաքային համալսարան (1960) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] |
Մասնագիտություն | ճարտարագետ, ձեռնարկատեր, գրող, պրոֆեսոր և գիտնական |
Աշխատավայր | Ինտել, Fairchild Semiconductor? և Սթենֆորդի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ, նախագահ և գործադիր տնօրեն և chairman of the executive board? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Andrew Grove Վիքիպահեստում |
Էնդրյու Սթիվեն Գրոուվ (անգլ.՝ Andrew Stephen Grove, իսկական անունը՝ Անդրաշ Իշտվան Գրոֆ, հունգ.՝ Gróf András István, սեպտեմբերի 2, 1936[1][2], Բուդապեշտ, Հունգարիա[3] և ԱՄՆ[4] - մարտի 21, 2016[5][6][7][…], Լոս Ալտոս, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8]), Intel կազմակերպության համահիմնադիրը։
Ցուցաբերել է լավ մենեջերի հատկանիշներ՝ կարողանալով դուրս բերել ճգնաժամից Intel-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնդրյու Գրոուվը ծնվել է Բուդապեշտում (Հունգարիա) 1936 թվականին հրեական ընտանիքում։ 4 տարեկանում քութեշից հետո ունեցել է վատ լսողություն։ Հունգարական հրեաներին համակենտրոնացման ճամբարներ տանելիս մոր հետ խուսափել է դրանից կեղծ փաստաթղթերի շնորհիվ։ Հայրը ուղարկվեց հարկադիր աշխատանքի և ընտանիքը վերամիավորվեց պատերազմից հետո։
Փրկվելով 1956 թվականի հուզումների ալիքից՝ արտագաղթեց ԱՄՆ։ Հասնելով ԱՄՆ՝ Գրոուվը բնակվում էր իր հորեղբոր մոտ՝ Բրոնքսում ընդունվեց նյույորքյան City College քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետ, իսկ որպեսզի վճարի ուսման համար աշխատում էր մատուցող։ Նա ավարտեց քոլեջը 1960 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։
1963 թվականին Գրոուվը Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում ստացավ դոկտորի գիտական աստիճան։ Համալսարանն ավարտելով՝ աշխատել է Fairchild Semiconductor ընկերության հետազոտական լաբորատորիայում, որտեղ 1967 թվականին զբաղեցնում էր հետազոտությունների տնօրենի օգնականի պաշտոնը։
1968 թվականին Ռոբերտ Նայսի, Գորդունոմ Մուռի և վեց նախկին Fairchild Semiconductor աշխատակիցների հետ համատեղ ստեղծեց Intel կազմակերպությունը։ 1979 թվականին դարձավ դրա նախագահը, 1987 թվականին՝ գործադիր տնօրենը, իսկ 1997 թվականին՝ գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ։ 1998 թվականի մայիսին Գրոուվը թողեց տնօրենի պարտականությունները՝ մնալով որպես տնօրենների խորհրդի նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.nndb.com/lists/499/000063310/
- ↑ 2,0 2,1 http://www.spokeo.com/Andrew-Grove
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Deutsche Nationalbibliothek Record #13408831X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.theverge.com/2016/3/21/11280004/andy-grove-intel-ceo-dies
- ↑ 6,0 6,1 6,2 Langeneckert S. Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.cnbc.com/2016/03/21/andrew-s-grove-longtime-chief-of-intel-dies-at-79.html
- ↑ https://eds.ieee.org/awards/j-j-ebers-award/past-j-j-ebers-award-winners
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Սթիվեն Գրոուվ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 2 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 21 մահեր
- 2016 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի գիտնականներ
- Կեղծանուններ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ոչ գեղարվեստական գրողներ
- Բիզնեսի կառավարիչներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գործարարներ